Pantone ինստիտուտը Apricot Crush-ը 2024 թվականի գույն է հայտարարել։
Apricot Crush-ն ունի յուրահատուկ հմայք, հիշեցնում է ամառային արևի և տաք օրերի մասին։ Շատերի համար գույնի պայծառ երանգն ու թարմությունը էներգիա են հաղորդում, ստեղծում են դրական տրամադրություն: Այս գույնը կատարյալ է գարուն-ամառ վառ և ոճային տեսք ունենալու համար:
Նորաձևության շատ ապրանքանիշեր, ինչպիսիք են Simon Port Jacmus-ը, Isabel Marant-ը, Ulla Johnson-ը, Alberta Ferretti-ն և Jonathan Simkhai-ն արդեն ներառել են դեղձի այս ախորժելի և զգայական երանգը 2024 թվականի գարնան և ամռան իրենց հավաքածուներում:
Նորաձևության ներկայացուցիչներն, իհարկե, հաստատ չգիտեն, թե Apricot Crush-ն արդյոք հիթ կդառնա՞ 2024 թվականին։ Ամեն դեպքում, մի բան հաստատ է. այս երանգը բերում է ուրախություն և լույս, կարող է հիանալի շեշտադրում հաղորդել ձեր զգեստապահարանին, ջերմություն և հարմարավետություն հաղորդել ձեր տանը։