Ջրափոսերի վրայով ցատկելն ու կրունկներով ձնակույտերը շրջանցելն այնքան էլ հեշտ չէ, ուստի առաջիկա ամիսներին մենք չենք կարողանա առանց հարթ կոշիկների, գրում է The Voice պարբերականը՝ ներկայացնելով 2023-2024 ձմեռվա ամենաթրենդային կոշիկները։
Ամեն օր, երբ պատրաստվում ենք տանից դուրս գալ, բախվում ենք լեգենդար հարցին՝ «կրունկներ, թե՞ հարթ կոշիկներ»: Թեև որոշ օրերին դա բավականին հռետորական է, քանի որ եղանակը հաստատ թույլ չի տալիս կրել սիրելի կոշիկները: Դե, նման իրավիճակում մենք սկզբում «նեղանում ենք» (միայն մի փոքր), իսկ հետո հագնում ենք հարթ ներբաններով հուսալի կոշիկներ և գնում «աշխարհը գրավելու»։
Ահա մի քանի հարմարավետ և նորաձև տարբերակներ, որոնք կամբողջացնեն «աշխարհը գրավելու» ձեր լուքը։
Ուգի
Չելսի
Սպորտային կոշիկներ
Երկարաճիտ սապոկներ
Ժանյակներով երկարաճիտ կոշիկներ
«Խողովակ» սապոկներ