Հայ դիզայներ Գայանե Մանուկյանը BRICS+ Fashion Summit միջազգային ֆորումում ցուցադրել է իր Just Black ապրանքանիշի «Սյունիք» » (SUNIQUE) հավաքածուն, հայտնում է միջոցառման կազմակերպիչների կայքը։
Այս հավաքածուով դիզայները ձգտել է պատմել տարածաշրջանի պատմության մասին։ «Հավաքածուն ոգեշնչված է «301. Իմաստության երկիր» հիմնադրամի կողմից Սյունիք կազմակերպված արշավից։ Տարբեր ոլորտների փորձագետների, հնագետների և պատմաբանների հետ միասին ուսումնասիրեցինք իրենց պատմական արժեքով եզակի առարկաները։ Դրանց թվում կան հնագույն ժայռապատկերներ՝ այս տարածաշրջանի կարևորագույն արտեֆակտներից մեկը: Դրանք դարձան հավաքածուի հիմքը»,- նշել է Մանուկյանը։
Դիզայների խոսքով՝ հավաքածուի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա. Հայաստանն իր պատմության, մշակույթի և ժառանգության մասին պատմելու բան ունի։
Մոսկվայի Նորաձևության շաբաթվա հովանու ներքո կազմակերպված ֆորումը տեղի է ունենում «Зарядье» այգում՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը։ Դրան մասնակցում են ավելի քան 60 երկրների ոլորտի մասնագետներ, 20 երկրների դիզայներները ներկայացնում են 130 ապրանքանիշ։