«Lorens NYC»-ի ջանքերով կանադական «MACKAGE» շքեղ ապրանքանիշն սկսել է արտադրվել Հայաստանում, հայտնում է «Զարթոնք Մեդիա»-ն։
Նրանց ամենավերջին բաճկոնները (FREYA-TR & MADALYN-TR) հասանելի են առցանց և խանութներում այլ ոճերով և կատեգորիաներով, որոնց պետք է հետևել 2024 թվականի գարուն-ամառ սեզոնին:
«Մենք խորապես հավատում ենք, որ Հայաստանի հզորացումը գալիս է տնտեսության կառուցումից։ Որպես այդպիսին, բոլոր սփյուռքահայերը կարող են մասնակցել դրան՝ իրենց արդյունաբերությունը բերելով Հայաստանում արտադրության»,- լրատվամիջոցին ասել է «Lorens NYC»-ից Արամ Սպենջյանը:
«Lorens NYC»-ն հիմնադրվել է սփյուռքահայ հայր և որդիներ Աշոդ, Արամ և Գարեն Սպենջյանների կողմից 2019 թվականին: Այն հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերություն է, որը նպատակ ունի Հայաստանում արտադրել բարձր մակարդակի և որակյալ նորաձևության ապրանքանիշեր: Մինչ օրս «Lorens NYC»-ը 15 տարբեր նորաձևության ապրանքանիշերի համար շքեղ հագուստի նմուշառման, արտադրության և առաքման տարբեր փուլերում է:
«Lorens NYC»-ը ցանկանում է Հայաստանը դարձնել հագուստի արտադրության կենսունակ աղբյուր՝ այդպիսով ապահովելով աշխատատեղեր, սահմանափակելով աշխատանքային միգրացիան և, իր հերթին, հզորացնելով տնտեսությունը։
«MACKAGE»-ը վերնահագուստի կանադական շքեղ ապրանքանիշ է: Այն ունի խանութներ Կանադայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Լոնդոնում: