Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։ Ըստ հաղորդագրության, կրակոցները հնչել են օգոստոսի 27-ին՝ ժամը 19:20-19:30-ն ընկած ժամանակահատվածում։