Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Գևորգյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը որոշումն ստորագրել է հունվարի 10-ին: Վահե Գևորգյանն ԱԳ փոխնախարար էր նշանակվել 2021-ի սեպտեմբերին: