Էջմիածնում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կներկայացնի Արամ Խաչատրյանի հանրաճանաչ և սիրված ստեղծագործություններ, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։ Համերգի սկիզբը՝ 19:00-ին։ Դիրիժորը Ռուբեն Ասատրյանն է։