2023 թվականը Հայաստանի և, մասնավորապես, Արցախի համար լի էր բազում փորձություններով, ինչի հետևանքով երկրում շրջադարձային իրադարձությունների և բուռն քննարկումների պակաս չէր զգացվում։
Armenia Today-ն իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում 2023 թվականի ամենաակտուալ և ամենաքննարկված թեմաների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների կարծիքները։
1․ Լաչինի միջանցք և Արցախի շրջափակում
Armenia Today֊ը հարցում էր անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքվելով, թե ինչպե՞ս են գնահատում Հայաստանի և Արցախի իշխանությունների քայլերն Արցախը շրջափակումից դուրս բերելու և Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։
2․ Թուրքիայի երկրաշարժ
Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փրկարարական ջոկատներ էր ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Armenia Tօday-ը որոշել էր քաղաքացիներից պարզել, թե ինչպե՞ս են գնահատում Թուրքիա օգնություն ուղարկելու ՀՀ իշխանությունների քայլը:
3․ Կանանց ծառայություն
ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել կանանց 6-ամսյա կամավոր զինծառայության նախագծին։ Որոշման համաձայն՝ կանայք կարող են ծառայության անցնել հաջորդ ձմեռային զորակոչին: 6 ամիս ծառայելուց հետո նրանց տրվելու է 1 մլն դրամ պարգևավճար։ Ավելին, կանայք, ցանկության դեպքում, կկարողանան անցնել 5 տարվա պայմանագրային ծառայության։
Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են գնահատում կառավարության այս որոշումը և արդյոք կանայք պատրա՞ստ են մեկնել կամավոր ծառայության:
4․ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում․ Արցախ և անկլավներ
Նիկոլ Փաշինյանն իր մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում Է Արցախը, ինչպես նաև անկլավները՝ Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը։
Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով ինչպե՞ս են վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հետ մեկտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու քաղաքական որոշմանը, ինչպես նաև հայկական անկլավներին այն տարածքների հետ փոխանակելու գաղափարին, որոնք Ադրբեջանը համարում է իր սեփական անկլավը։
5․ Արցախն Ադրբեջանի կազմում ներկայացնող պատմության դասագրքեր
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս են գնահատում դպրոցական դասագրքերի բովանդակությունը, ծանո՞թ են արդյոք դրանց։ Մասնավորապես, որքանո՞վ են ծանոթ լայն քննարկումների առիթ դարձած 7-րդ դասարանի պատմության դասագրքին, որտեղ հեղինակներն Արցախը ներկայացրել են Ադրբեջանի մաս և ճի՞շտ է արդյոք հայոց պատմության դասագրքերում նման բովանդակություն ներկայացնելը։
6․ Արցախցիների բռնի տեղահանություն
Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, արդյոք նրանք օգնե՞լ են Արցախից բռնի տեղահանվածներին, մասասնակցե՞լ են կամավորական աշխատանքի կամ գուցե արցախցիների համար բնակարան են գտել կամ որևէ այլ օգնություն ցուցաբերել։
7․ Արցախցիների վերադարձ՝ ապրելու Ադրբեջանի տիրապետության տակ
Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով նրանցից, թե արդյոք պատկերացնո՞ւմ են արցախցիների ապրելն Ադրբեջանի կազմում և ի՞նչ են մտածում Արցախ հնարավոր վերադարձի մասին։
8․ Զինապարտության տարիքի բարձրացում
ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկել էր զինապարտության տարիքը 27-ի փոխարեն բարձրացնել մինչև 40 տարեկան։
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն պատագամավորի առաջարկի մասին, ինչպե՞ս են այն գնահատում և, ըստ նրանց, ի՞նչ ազդեցություն այն կունենա ՀՀ պաշտպանական համակարգի վրա։
9․ Գումարի դիմաց չծառայել կամ մասամբ ծառայել
ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ էր դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և բանակում չծառայած հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին մինչև 37 տարեկանը խուսափել քրեական պատասխանատվությունից՝ որոշակի գումարի դիմաց: Ըստ նախագծի՝ երկու տարի ծառայելու փոխարեն նրանք կկարողանան վճարել 15 մլն դրամ կամ ծառայել կարճ ժամկետով. 1 տարով՝ վճարելով 2.5 մլն դրամ, 6 ամիս՝ վճարելով 5 մլն դրամ, 1 ամիս՝ վճարելով 10 մլն դրամ։
Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքվելով, թե ինչպե՞ս են գնահատում այս նախագիծը։
10․ Ավտոկայանատեղիների թանկացում
Երևանում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Նոր գնացուցակով՝ Կենտրոնի «Ա» գոտում կայանման մեկ ժամի արժեքը կավելանա 3 անգամ՝ կազմելով 300 դրամ, մեկ օրվանը կկազմի 2000 դրամ, իսկ մեկ տարին կարժենա 160 հազար դրամ։
Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են վերաբերվում Երևանի քաղաքապետարանի մտադրությանը: Հարցված քաղաքացիների մեծ մասը բացասական է գնահատում այս որոշումը: