Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով նոր հիմնական զեկուցող է նշանակվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ռումինիայի նախկին նախագահ, ադրբեջանամետ Տրայան Բասեսկուի փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի բուլղարացի եվրադեպուտատ Անդրեյ Կովաչովը, ով ԵԺԿ անդամ կուսակցությունից է, լավ է պատկերացնում թե՛ Հայաստանը, թե՛ տարածաշրջանը»,-գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ հունիսին Տրայան Բեսեսկուն Եվրախորհրդարանի ևս երկու պատգամավորների հետ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել էր Հայաստանի և Արցախի միջև երրորդ ճանապարհի կառուցման նախագիծը: