Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկում կլինի: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ զեկուցողների թվում է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը: Զեկուցողների թվում է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն
Հեղինե Էվինյան:
Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Լուկաս Ֆուրլասին նախաձեռնության համար: Նա շնորհակալություն է հայտնել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակին՝ կազմակերպման հարցում ցուցաբերած ջանքերի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հայտնել էր, որ, ընդհանուր առմամբ, ՄԻԵԴ-ում Ադրբեջանում ենթադրաբար գերության մեջ գտնվող 249 հայերի վերաբերյալ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին դիմումներ են ներկայացվել: