Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նոր մեղադրանքներ է առաջադրել Իրանի դեմ:
Parstoday.com-ի փոխանցմամբ՝ Յենս Ստոլտենբերգը նախօրեին Դանիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի՝ զենքի վերահսկման, զինաթափման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման 17-րդ ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է, որ «Իրանը ձգտում է իր միջուկային բալիստիկ զինանոցը կառուցել»:
Աղբյուրը նշում է՝ վերջին տարիներին արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի գլխավորությամբ, Իրանին մեղադրում են միջուկային ծրագրում ռազմական նպատակներ հետապնդելու մեջ, սակայն Իրանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: Իրանը՝ որպես Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը ստորագրած և ՄԱԳԱՏԷ-ի անդամ, պնդում է խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաներ մշակելու իր իրավունքը:
Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները բազմիցս այցելել են Իրանի միջուկային օբյեկտներ, սակայն չեն գտել որևէ ապացույց, որ Թեհրանի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ է հետապնդում: