Կիևի մերձակայքում անհայտ անձինք կրակ են բացել Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի մեքենայի վրա, վարորդը վիրավորվել է, հայտնում է ТАСС-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Լեսնիկի գյուղի մերձակայքում: Ինքնաձիգից տասից ավելի գնդակ է արձակվել շարժվող մեքենայի ուղղությամբ, երեքը դիպել են վարորդին:
Ինչպես հաղորդում է ուկրաինական Страна թերթը, վարորդը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է մեքենայի ուղղությամբ կրակելու փաստը և հայտարարել կրակողների որոնողական աշխատանքների մեկնարկի մասին:
«Այսօր՝ժամը 10:00 -ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով), Լեսնիկի գյուղի մոտ, կրակել են նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի մեքենայի վրա»,- Twitter-ում հայտնել են նախարարությունից:
Նշվում է, որ «Ուկրաինայի նախագահի առաջին օգնականի մեքենայի ուղղությամբ կրակած անձանց որոնումները շարունակվում են, ոստիկանության հատուկ գործողություն է իրականացվում»:
Ինչպես հաղորդում է ուկրաինական Страна թերթը, վարորդը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Շեֆիրը համարվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վաղեմի ընկերը: Ըստ ԶԼՄ-ների` նա ղեկավարում է պետության ղեկավարի ամենօրյա գրաֆիկը: Նա Студии Квартал-95- ի տնօրենն ու հիմնադիրն է: