Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ի նիստում երկու տարով երկարացրել Է Իրաքում և Սիրիայում թուրքական զինված ուժերի օգտագործման թույլտվությունը, հաղորդում է РИА новости-ն:
Խորհրդարանի որոշման համաձայն՝ Իրաքում և Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի օգտագործման մանդատը երկարացվել է մինչև 2023 թվականի հոկտեմբեր:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի խորհրդարանը 2014 թվականի հոկտեմբերին առաջին անգամ թույլատրել է Սիրիայում և Իրաքում ազգային զինված ուժերի օգտագործումը: Մանդատը գործել է մեկ տարվա ընթացքում, որից հետո 2015-2020թթ.խորհրդարանի որոշումներով այն երկարաձգվել է ևս մեկ տարով։