Ամերիկացի գործարար Իլոն Մասկը երկուշաբթի դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 300 մլրդ դոլարը: Այդ մասին վկայում են Forbes-ի տվյալները: Այս մասին հայտնում է TACC-ը:
Նոր ռեկորդը Մասկը գերազանցել է իր ստեղծած Tesla Էլեկտրամոբիլների արտադրության ընկերության բաժնետոմսերի շնորհիվ: Hertz ավտոմեքենաների վարձույթի ընկերության հետ գործարքի մասին հայտարարությունից հետո ավելի քան մեկ շաբաթ է, ինչ նրա արժեթղթերն աճում են: Ընկերությունը 100 հազար մեքենա է պատվիրել: Միայն երկուշաբթի օրը Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ Մասկի հարստությունը 10,2 մլրդ դոլարով ավելացել է: Այսպիսով՝ նա նոր ռեկորդ է սահմանել: