Ռուսաստանը Թուրքիայից մրգերի և բանջարեղենի հիմնական ներմուծողն է դարձել 2021 թվականին, հաղորդում է Anadolu – ն՝ վկայակոչելով Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանի արտահանողների միությունների ասոցիացիաjiն (AKIB):
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ՌԴ-ի բաժինը կազմել է 32,88 տոկոս կամ 1 մլրդ 13 մլն դոլար: Նշվում է, որ 2020 թվականին Ռուսաստան թուրքական մրգերի և բանջարեղենի արտահանման ծավալը կազմել է 948 մլն 817 հազար դոլար:
Մատակարարումների ծավալով վերջինիս հաջորդում են Գերմանիան (287 մլն 863 հազար դոլար), Իրաքը (234 մլն 700 հազար դոլար), Ուկրաինան (216 մլն 708 հազար դոլար) և Ռումինիան (208 մլն 611 հազար դոլար):
Թուրքիայից մրգերի և բանջարեղենի արտահանման ընդհանուր ծավալը 2021 թվականին կազմել է 3 մլրդ 83 մլն դոլար՝ 2020 թվականի ցուցանիշի համեմատ աճելով 13 տոկոսով: