Ուկրաինայի օդային տարածքի փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Interfax.ru-ին հայտնել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունից:
Նշվել է, որ օդային տարածքի փակումը երկրի ինքնիշխան իրավունքն է, և համապատասխան որոշում չի կայացվել:
Ամեն դեպքում, երկրի համապատասխան գերատեսչությունում հայտնել են այսօր կայացած խորհրդակցության մասին: Նախարարությունից հայտնել են, որ խորհրդակցության արդյունքում մշակվել է իրավիճակի հետագա սրումը կանխելու որոշում:
Ընդգծվել է, որ որոշ փոխադրողների մոտ առաջանում են բարդություններ՝ կապված ապահովագրական շուկաներում առկա տատանումների հետ: Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է աջակցել ավիափոխադրողներին և նախատեսում է լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ տրամադրել ավիաշուկայի աջակցության համար:
Գերատեսչության տվյալներով՝ ավիաընկերությունների մեծ մասն այս պահի դրությամբ շարունակում է գործել առանց սահմանափակումների։
Հիշեցնենք, որ այսօր ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արևմուտքը փակում Է Ուկրաինայի օդային տարածքը:
Հիշեցնենք նաև, որ վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լարված են։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա ներխուժելու նախապատրաստման մեջ: Ռուսաստանը հակադարձում է բոլոր մեղադրանքներին՝ նշելով, որ Կիևը չի պահպանում Մինսկի համաձայնագրերը, և ուկրաինական իշխանությունները շփման գծի մոտ կենտրոնացրել են բանակի անձնակազմի կեսին: Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս նշել են, որ «ՌԴ ագրեսիայի մասին» տեղեկությունները բացառապես մեկ նպատակ ունեն. ըստ ռուսական կողմի՝ նպատակը ռուսական սահմանների մոտ օտարերկրյա ուժերի ու խմբավորումների ավելացումն է: