Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ երկիրը ձգտում է խաղաղության և ցանկանում է բոլոր հարցերը լուծել բացառապես բանակցությունների միջոցով:
«Մենք ձգտում ենք խաղաղության և ցանկանում ենք բոլոր հարցերը լուծել բացառապես բանակցությունների միջոցով։ Ե՛վ Դոնբասը, և՛ Ղրիմը կվերադառնան Ուկրաինայի կազմ, բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Մենք այլոց տարածքներին չենք հավակնում, բայց մերն էլ չենք տա»,- ասաց նա։
Նախագահի խոսքով՝ Ուկրաինան դիվանագիտական աջակցություն է ստացել «քաղաքակիրթ աշխարհի գրեթե բոլոր առաջնորդների» կողմից, որոնց մեծ մասը այցելել և աջակցել են երկրին կամ մոտ ժամանակներս դա կանեն: «Բոլորն ընդունում են, որ Ուկրաինայից, մեր բանակից է կախված Եվրոպայի անվտանգությունը»,- հավելել է պետության ղեկավարը: