Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել Պետդումայի դիմումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու կոչով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինան պաշտոնապես դիմել Է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ քննարկելու ՌԴ Պետդումայի որոշումը, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման մասին, որը խարխլում Է Մինսկի պայմանավորվածությունները և խաղաղ կարգավորման գործընթացը։ Կոչ ենք անում դա դիտարկել փետրվարի 17-ին Մինսկի պայմանավորվածությունների իրագործման նիստում»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Պետդուման երեքշաբթի կայացած նիստում ձայների մեծամասնությամբ պաշտպանել է որոշումը, որի համաձայն՝ Ռուսաստանի կոմկուսի խմբակցության առաջարկած՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին նախագիծը կուղարկվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։