Թուրքիան շարունակում է սադրանքներ հրահրել և խախտել Հունաստանի և Կիպրոսի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող ուսումնասիրությունները, հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը, փոխանցում է ТАСС-ը։
«Թուրքիան, ցավոք, շարունակում է իր սադրիչ գործողությունները, խախտելով ինչպես Հունաստանի,Կիպրոսի ինքիշխանությունը և իրավունքները: Վերջերս Թուրքիան խոչընդոտներ է ստեղծել հետազոտական նավի աշխատանքի համար։ Այդ պահվածքի հարցը, որն անընդունելի է, մենք շարունակելու ենք հստակ բարձրացնել մեր եվրոպացի գործընկերների առջև և բոլոր միջազգային համաժողովներում», – հայտարարել է նախարարը ։
Նշենք, որ հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունվարի 15-ին սահմանապահ պահպանության թուրքական ֆրեգատը ծովում կանգնեցրել է Nautical Geo գիտահետազոտական նավը և այնուհետեւ պահանջել, որ նավը չմտնի հետազոտությունների և աշխատանքների անցկացման շրջան, որը համարվում է Կիպրոսի ջրային տարածքը: Նավի կապիտանը ստիպված է եղել ենթարկվել պահանջներին։