Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը ուրբաթ օրը հանրապետության բնակիչներին կոչ է արել ամենակարճ ժամկետներում մեկնել Ռուսաստանի տարածք:
«Խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու նպատակով կոչ եմ անում հանրապետության բնակիչներին, որոնք չունեն զորահավաքային հանձնարարականներ, ինչպես նաև չեն մասնակցում սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների կենսապահովման գործերին, ամենակարճ ժամկետում մեկնել է Ռուսաստանի Դաշնության տարածք»,- հայտարարել է նա:
«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ապահովել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների կազմակերպված ընդունելությունն ու տեղակայումն իր տարածքում», – ասվում է հայտարարության մեջ:
Պասեչնիկը նաև կոչ է արել «բոլոր տղամարդկանց, որոնք կարող են զենք բռնել, պաշտպանել իրենց հողը»։