Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիան արձանագրել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Bayraktar թուրքական անօդաչուների կիրառումը Դոնբասում։ Այն կիրառվել է հետախուզության նպատակով:
Այս մասին հայտնել է ԼԺՀ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն, փոխանցում է Интерфакс-ը։
«Մեր կողմից հավաստանշվել է հետախուզական նպատակներով «Bayraktar TB2» անօդաչու սարքերի ակտիվ կիրառում։ Ընդ որում, նրանց թռիչքի երթուղիները օրեցօր ավելի են մոտենում շփման գծին», – լրագրողներին հայտնել է Ֆիլիպոնենկոն։
Բացի այդ, Ֆիլիմոնենկոն հայտնել է Դոնբասում Ուկրաինայի ԶՈՒ հետախուզության բոլոր տեսակների ակտիվացման մասին:
Մասնավորապես, նրա խոսքով՝ ընթացիկ օրվա սկզբից ԼԺԿ ժողովրդական միլիցիան արձանագրել է Դոնբասի շփման գծի ողջ երկայնքով օդային հետախուզություն վարելու Ուկրաինայի զինված ուժերի 42 փորձ:
Դոնբասում իրավիճակը սրվել է վերջին մի քանի օրերին, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է դեպի ՌԴ Ռոստովի մարզ քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Շաբաթ առավոտյան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել: