ՌԴ Դաշնային խորհուրդ է ստացվել երկրի սահմաններից դուրս Զինված ուժերի օգտագործման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը։ Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Վերջին օրերին Դոնբասում իրադրությունը սրվել է. Կիևը շփման գծի վրա կենտրոնացրել է բանակի մեծ մասը և պարբերաբար գնդակոծում է աշխարհազորայիններին, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ: Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի պատճառով ինքնահռչակ հանրապետություններում սկսել են տարհանել կանանց, երեխաների և տարեց մարդկանց դեպի ռուսական շրջաններ: Հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին, ինչպես նաև հանձնարարել է ապահովել հանրապետություններում խաղաղության պահպանումը: Ինչպես նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, որոշումը կայացվել է՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հիման վրա։
Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն 8 տարի, այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, դրա զոհ է դարձել ավելի քան 13 հազար մարդ, ևս շուրջ 44 հազար մարդ տուժել է: