ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթ սահմանելու որոշման մասին՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները (ԴԺՀ և ԼԺՀ) ճանաչելու համար:
Այդ պատժամիջոցները շատ ավելի կոշտ կլինեն, քան այն պատժամիջոցները, որը սահմանվել է 2014 թվականին։ Այս մասին հայտնում է Интерфакс – ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը։
ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ մի քանի ամսվա ընթացքում ԱՄՆ-ն սերտորեն համագործակցել է Եվրոպայում և ամբողջ աշխարհում գործընկերների և դաշնակիցների հետ, որպեսզի պատասխան պատրաստի Ռուսաստանի գործողություններին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը հավասարազոր է Ուկրաինայի վրա հարձակմանը։
«Սա Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման սկիզբն է», – ասել է Բայդենը:
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը նախօրեին ցույց տվեց, որ Ռուսաստանի առաջնորդը «հիմքեր է ստեղծում շատ ավելի հեռուն գնալու համար» և իրադարձությունների հակառակ զարգացման հույս է հայտնել:
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում գործել Ուկրաինայի դեմ զանգվածային ռազմական հարձակման իրականացման հարցում։ Բայց ես հույս ունեմ, որ դրա վերաբերյալ ճիշտ չեմ», – հավելել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև հնարավոր է համարել Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ իրադրության դիվանագիտական կարգավորման տարբերակը՝ ընդգծելով, որ վատագույն սցենարը կանխելու հնարավորություն կա։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները «դեռևս պատրաստ են դիվանագիտության, եթե Ռուսաստանը լուրջ է տրամադրված»:
ԱՄՆ նախագահը նաև հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի տրամադրել ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և կամրապնդի ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ երկրների և G7 երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Դրանք կանդրադառնան մի քանի ռուսական բանկերի, Պետդումայի 351 պատգամավորների և մի շարք այլ անձանց վրա: Այդ պատժամիջոցների փաթեթը համալրվել է «Հյուսիսային հոսք 2» – ի սերտիֆիկացման ընթացակարգը կասեցնելու Գերմանիայի որոշմամբ:
Նախօրյակին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին դիմելուց հետո փետրվարի 21-ի երեկոյան հրամանագրեր է ստորագրել Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին, ինչպես նաև ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության մասին համաձայնագրեր են կքնվել: ԴԺՀ և ԼԺՀ խորհրդարանները փետրվարի 22-ի առավոտյան վավերացրել են Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայմանագրերը: Պայմանագրերի տեքստերի համաձայն՝ ՌԴ-ն, մասնավորապես, կմասնակցի հանրապետությունների սահմանների պաշտպանությանը և իրավունք կստանա օգտվել ռազմական ենթակառուցվածքներից և դրանց տարածքում գտնվող ռազմակայաններից: