Ռուսական ստորաբաժանումների մեծ մասը, որոնք կենտրոնացած են Ուկրաինայի շուրջ, արդեն առաջ են քաշվել առաջատար դիրքեր։ Նշում են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում։
Ինչպես ասել է գերատեսչության ներկայացուցիչը, որին մեջբերում Է Reuters գործակալությունը, այդ բոլոր մասերը պատրաստ են հետագա հարձակմանը: Պենտագոնում հավելել են, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի ռուսական զորքերի տեղաշարժին հետեւելու համար: Դրանով կզբաղվի օդային հետախուզությունը։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին, ինչպես նաև հանձնարարել է ապահովել հանրապետություններում խաղաղության պահպանումը: Ինչպես նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, որոշումը կայացվել է՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հիման վրա։
Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն 8 տարի, այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, դրա զոհ է դարձել ավելի քան 13 հազար մարդ, ևս շուրջ 44 հազար մարդ տուժել է: