Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը փետրվարի 24-ից Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելու մասին:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքը:
Փետրվարի 24-ից երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին Ուկրաինայի նախագահի հրամանագիրը, մասնավորապես, ենթադրում է տեղեկատվության տարածման արգելք, որը «ապակայունացնում է իրադրությունը», ինչպես նաեւ Զորակոչիկների և զինապարտների գրանցումն առանց զինկոմիսարիատի թույլտվության փոփոխելու արգելք: Նաև նրանց արտասահման մեկնելու արգելք:
Ավելի վաղ Telegram — ալիքում փաստաթղթի տեքստը տեղադրել էր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
Արտակարգ դրությունը սահմանվում է փետրվարի 24-ի ժամը 00:00-ից 30 օր ժամկետով Վիննիցկայայի, Վոլինսկի, Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրսկի, Զակարպատսկայայի, Զապորոժյեի, Իվանո-Ֆրանկովսկայի, Կիևի, Կիրովոգրադի, Լվովի, Նիկոլաեւսկի, Օդեսայի, Պոլտավայի, Ռովենսկի, Սումի, Տերնոպոլի, Խարկովի, Խերսոնի, Խմելնիցկայայի, Չերկասի, Չերնիգովի եւ Չերնովիցկի մարզերի տարածքում, ինչպես նաեւ Կիևում:
Նշենք, որ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին:
Կողմերը բարեկամության եւ համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր են ստորագրել: Պետդուման եւ Դաշնության խորհուրդը փետրվարի 22-ին վավերացրել են այդ պայմանագրերը: