Ռուսաստանի անջատումը SWIFT-ից, ինչը հնարավոր են համարում արևմտյան երկրները, «դրամատիկ և ճակատագրական չէ»։ Այս մասին լրագրողներին ասել է Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովը։
«Ռուսաստանի անջատումը SWIFT-ից, իհարկե, տհաճ բան է, բայց դա ո՛չ դրամատիկ, և ո՛չ էլ ճակատագրական է, քանի որ SWIFT-ը հայտնվել է 90-ականների կեսերին, մինչ այդ օգտագործվել են ֆինանսական տեղեկատվության փոխանցման այլ ուղիներ, ակնհայտ է, որ դրանք կարող են վերականգնվել: Ստեղծվել է ռուսական SWIFT-ի անալոգը, և Ռուսաստանի ներսում բոլոր փոխադարձ կարգավորումները կարող են հեշտությամբ կարգավորվել»,- ասել է նա։
Ակսակովն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում դրանք սահմանող երկրների վրա։ Նա նշել է, որ «Սբերբանկի» բաժնետոմսերի գրեթե 50%-ը կազմում են ամերիկացիների ներդրումները, մասնավոր ներդրողները, որոնք ներդրումներ են կատարել ռուսական բանկում, իսկ ռուսական ընկերությունների բաժնետոմսերի անկումը հարված է ոչ միայն ռուսական ֆինանսական հաստատություններին, այլև ամերիկյան ներդրողներին։
Ռուսաստանի դեմ SWIFT-ից անջատվելու հարցը քննարկվել է Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցների վերաբերյալ որոշումների ընդունման ժամանակ։ Փետրվարի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանին SWIFT-ից առայժմ չկտրելու որոշման մասին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ սահմանված պատժամիջոցները «ավելի վնասակար» կլինեն։