Ռուսաստանը հեռացվել է Եվրոպայի Խորհրդից։ Այս մասին հայտնում է РИА новости- ն՝ վկայակոչելով Իտալիայի արտգործնախարարին:
Նշվում է, որ Եվրոպայի Խորհրդին Ռուսաստանի անդամակցության կասեցման գործընթացը տարածվում է նաև ԵԽԽՎ-ում և ՄԻԵԴ-ում աշխատանքի վրա:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացիան, միայն նրա ապառազմականացումն ու ապամիջուկայնացումը:
ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինական քաղաքներին.խոցման բարձրճշգրիտ միջոցներով շարքից դուրս է գալիս ռազմական ենթակառուցվածքը, քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: