Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է ուկրաինական և ռուսական պատվիրակությունների բանակցությունների շարունակության մասին։
«Ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են։ Մի քանի րոպեից կսկսվի երրորդ փուլը», – թվիթերյան էջում գրել է Պոդոլյակը։
Նշենք, որ կողմերը հանդիպում են անցկացնում բելառուսա-ուկրաինական սահմանից ոչ հեռու՝ Պրիպյատ գետի ափին։