Հայ ժողովրդի բարեկամ, ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Բուայեն 1915 թվ.-ի ասորիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ է ներակացրել։
«Նորություններ արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ։ Սակայն, ես Բրունո Ռետայի հետ ներկայացրել է 1915թ.-ին ասորի-խալդիների ցեղասպանության ճանաչմանն ուղղված տեքստ եմ ներկայացրել»,-գրել է նա մեջբերելով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆրանսուա Ֆիյոնին, որն ասել էր «Արևելյան քրիստոնյաների ճակատագիրը մեր սեփական ճակատագրի նախերգանքն է»։
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի ազգային ժողովը Վալերի Բուայեի առաջարկությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունն քրեականացնող օրինագիծը։ Օրինագիծը հետագայում ընդունվեց նաև Ֆրանսիայի սենատում։