Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը և լրագրող Ռոման Բաբայանը ընդգրկվել են Եվրամիության պատժամիջոցների նոր ցուցակում, հաղորդում է РИА новости-ն:
Ցուցակում է նաև Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը:
Ընդհանուր առմամբ ցուցակում 26 անուն կա, այդ թվում՝ մի շարք խոշոր ռուս գործարարներ։ Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել Իգոր Սեչինը, Նիկոլայ Տոկարևը, Միխայիլ Ֆրիդմանը, Պյոտր Ավենը, Ալիշեր Ուսմանովը, Ալեքսեյ Մորդաշովը, Գենադի Տիմչենկոն, Ալեքսանդր Պոնոմարենկոն: Ցուցակում ներառված է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։