Instagram-ն արգելափակել է RT-ի բոլոր հաշիվները եվրոպական 27 երկրներում, հայտնում է RT-ի Telegram ալիքը։
RT-ն Facebook-ից և Instagram-ից ծանուցում է ստացել 27 երկրներում ռուսերեն, անգլերեն, իսպաներեն լեզուներով ալիքի էջեր մուտքը սահմանափակելու մասին։
Ավելի վաղ Google-ն արգելափակել էր RT և Sputnik ալիքները Եվրամիության երկրներում։ Ընկերության Twitter-ի փոխանցմամբ՝ այս որոշումը կայացվել է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։
Բացի այդ, Twitter-ը սկսել է պիտակավորել հրապարակումները ռուսական պետական լրատվամիջոցների հղումներով և նվազեցնել դրանց տեսանելիությունը:
Փետրվարի 25-ին Ռոսկոմնադզորը սկսեց մասնակի սահմանափակել Facebook-ի հասանելիությունը այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը, ԱԳՆ-ի հետ համաձայնությամբ, սոցցանցը մեղադրեց դրան Ռուսաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման մեջ:
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Մետան անտեսել է «Ռոսկոմնադզորի» պահանջները՝ վերացնել Facebook-ի սահմանափակումները ռուսական լրատվամիջոցների՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, ինչպես նաև «Լենտա» և «Գազետա» ինտերնետային կայքերի նկատմամբ: