RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը որոշել են պաշտոնապես օրինականացնել իրենց հարաբերությունները:
Լրագրողն իր Telegram-ալիքում հայտնել է, որ նման որոշման պատճառ է դարձել ամուսինների ընդգրկումը Եվրամիության պատժամիջոցների ցուցակում:
«Մենք Տիգրանի հետ մտածել ենք, թե ինչպես պետք է նշել երկուսիս դեմ սահմանված պատժամիջոցները։ Մենք որոշել ենք ամուսնանալ»,- գրել է նա։
2012 թվականից Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը քաղաքացիական ամուսնության մեջ են: