Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել ակումբը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։
«Ես միշտ որոշումներ եմ կայացրել՝ ելնելով ակումբի շահերից։ Գիտեք, որ դա անհավանական ծանր որոշում էր ինձ համար՝ «Չելսիից» այս կերպ բաժանվել», – ասել է Աբրամովիչը։
«Հուսով եմ, որ կարող եմ վերջին անգամ այցելել «Ստեմֆորդ Բրիջ» և անձամբ հրաժեշտ տալ ձեզ բոլորիդ։ Մեծ պատիվ էր լինել «Չելսիի» մի մասը, և ես հպարտ եմ մեր բոլոր համատեղ ձեռքբերումների համար։ «Չելսին» և նրա երկրպագուները միշտ կլինեն իմ սրտում», – հավելել է Աբրամովիչը:
Աբրամովիչը «Չելսիին» 2003թ. ձեռք է բերել մոտ 140 միլիոն ֆունտ ստերլինգով (մոտ 233 միլիոն դոլար այդ պահին փոխարժեքով)։
«Չելսին» Աբրամովիչի կառավարման ընթացքում հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հինգ անգամ՝ Անգլիայի գավաթակիր, երեք անգամ՝ Անգլիական լիգայի գավաթակիր և երկու անգամ՝ երկրի սուպերգավաթակիր, երկու անգամ՝ Չեմպիոնների լիգայի (2012, 2021) և Եվրոպայի լիգայի (2013, 2019) հաղթող: 2021 թվականին թիմը նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։