YouTube-ը դադարեցնում է գովազդը Ռուսաստանում։ Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
«Արտակարգ հանգամանքների բերումով մենք դադարեցնում ենք Google-ի և YouTube-ի ողջ գովազդը Ռուսաստանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընկերությունը բացատրում է, որ այդ կապակցությամբ Ռուսաստանում օգտատերերը գովազդ չեն տեսնի, և արդյունքում հեղինակները ժամանակավորապես կդադարեն գովազդից եկամուտ ստանալ Ռուսաստանում ստացված դիտումներից։
Նշվում է, որ այս փոփոխությունը չի ազդում այն գովազդների վրա, որոնք ցուցադրվում են Ռուսաստանից դուրս գտնվող օգտատերերին։
Այնուամենայնիվ, նշվում է, որ իրավիճակը դեռ արագորեն զարգանում է, և ընկերությունը կշարունակի կիսվել թարմացումներով, ըստ անհրաժեշտության: