Պետդուման ուրբաթ օրն ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը՝ պատժելու նրանց, ովքեր կեղծ տեղեկություններ են տարածում ռուս զինվորականների գործողությունների մասին և վարկաբեկում Ռուսաստանի զինված ուժերը, ինչպես նաև կոչ են անում հակառուսական պատժամիջոցներ կիրառել։
Փաստաթուղթն ընդունվել է անմիջապես երկրորդ և երրորդ ընթերցմամբ։ Պալատը միաձայն քվեարկել է օրենքին՝ 401 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ օրինագիծն անմիջապես կուղարկվի Դաշնության խորհուրդ, իսկ քվեարկությունից հետո այն անմիջապես կուղարկվի նախագահին, և «հնարավորություն կա, որ բառացիորեն վաղն ուժի մեջ կմտնեն դրա ուղղակի գործողության նորմերը»։
Նշենք, որ դատարանն օրինախախտներին կարող է տուգանել 700-1,5 միլիոն ռուբլու չափով, կիրառել ուղղիչ աշխատանք մինչև մեկ տարի և հարկադիր աշխատանք՝ մինչև երեք տարի ժամկետով: