Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան և տարհանվել Լեհաստան։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Վոլոդինի խոսքով՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները չեն կարող մտնել Զելենսկու Լվովում գտնվող նստավայր։
Հինգշաբթի օրը՝ մարտի 3-ին, Ուկրաինայի նախագահը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա խնդրել էր Ռուսաստանի ղեկավարին անձամբ բանակցել իր հետ՝ ընդգծելով, որ պատրաստ է քննարկել ցանկացած թեմա, այդ թվում՝ Դոնբասի կարգավիճակը։
Լրատվամիջոցները հայտնել են, որ մարտի 3-ի երեկոյան Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նրանք քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը, որի մոտ մարտեր են եղել, ինչպես նաև այլ հարցեր։