Facebook-ն արգելափակվել է Ռուսաստանի տարածքում: Որոշումը կայացրել է Роскомнадзор-ը։
«2022 թվականի մարտի 4-ին որոշում է ընդունվել Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելափակել Facebook ցանցին հասանելիությունը (պատկանում է Meta Platforms, Inc. ընկերությանը)։
2020 թվականի հոկտեմբերից նկատվել է Facebook-ի կողմից ռուսական ԶԼՄ-ների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականություն։ Վերջին օրերին սոցիալական ցանցը սահմանափակել է «Звезда» հեռուստաընկերության, «РИА Новости», Sputnik, Russia Today տեղեկատվական գործակալությունների, «Лента.ру» և «Газета.ру» տեղեկատվական ռեսուրսների հաշիվներին հասանելիությունը։