RT հեռուստաալիքի և МИА«Россия Сегодня»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանն ամուսնացել են։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է իր Instagram-ում՝ նշելով, որ առանձնապես չի նախապատրաստվել հարսանիքին։
«Հին (բայց սպիտակ) զգեստով և ժակետով, կոտրված եղունգով, ամենօրյա սանրվածքով և դիմահարդարմամբ, ես հենց նոր ամուսնացա կյանքումս առաջին անգամ։ Եվ վերջինը, իհարկե»,- գրել է Սիմոնյանը՝ հրապարակելով լուսանկար Քեոսայանի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armenia Today-ը, Մարգարիտա Սիմոնյանն իր և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը շատ յուրօրինակ է արձագանքել՝ ասելով, որ որոշել է Քեոսայանի հետ տոնել պատժամիջոցները և ամուսնանալ։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը Սիմոնյանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել փետրվարի 24-ին։ Քեոսայանը փետրվարի 28-ին ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում։