Red Wings ավիաընկերությունը կշարունակի թռիչքները միջազգային ուղղություններով։ Խոսքը Հայաստան և Ուզբեկստան չվերթների մասին է, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Չվերթները Մոսկվայից, Եկատերինբուրգից, Մախաչկալայից, Սամարայից և Սոչիից ըստ չվացուցակի մեկնում են Հայաստան (Երևան, Գյումրի)։ Թռիչքները կատարվում են ռուսական ժամանակակից SSJ-100 ինքնաթիռներով։ Նրանք բոլորը գրանցված են Ռուսաստանի Դաշնության ավիացիոն ռեգիստրում, պատկանում են ռուսական ֆինանսական ինստիտուտներին և ապահովագրված են ռուսական ապահովագրական ընկերությունների կողմից», – նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունում նաև նշել են, որ գործող սահմանափակումների պատճառով միջազգային չվերթներն ունեն չարտերային կարգավիճակ: «Մենք ամբողջ ծավալով կատարում ենք միջազգային չվերթների ուղևորների առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդգծել են Red Wings-ում։