Ռուս զինվորականները 18:00-ից վերսկսել են հարձակողական գործողություններն Ուկրաինայում, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, ուկրաինական կողմի խնդրանքներով շաբաթ օրը ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարվել: Դրա համար մանրամասն աշխատել և համաձայնեցրել են հումանիտար միջանցքների երթուղիներն ու տրանսպորտային լոգիստիկան, իսկ ռուսական զինված ուժերն ապահովել են նրանց անվտանգությունը. այդ մասին նախապես տեղեկացրել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին Կիևում և Մոսկվայում։