Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության սպաների հետ այցելել են Սիրիայի հյուսիս, հայտնում է РИА новости – ն` վկայակոչելով ռազմադիվանագիտական աղբյուրին։
Գործակալության տեղեկատվության համաձայն` այնտեղ կայացած հանդիպումներում թուրքամետ կազմավորումների հետ քննարկվել է զինյալների` Ուկրաինայի տարածքային պաշտպանության շարքերը համալրելու հնարավորությունը:
Աղբյուրը հայտնել է, որ փետրվարի 4-ին «Ուկրաինայի անվտանգության ծառայության երեք աշխատակիցներից բաղկացած խումբը Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության սպաների ուղեկցությամբ ուղևորվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, այդ թվում` Աֆրին և Ազազ բնակավայրեր»:
«Նրանք այցելել են «Սիրիայի ազգային բանակի» կազմի մեջ մտնող «Հարաքյաթ Սաուրին» զինված խմբավորման ռազմակայան, որտեղ հանդիպել են մի շարք թուրքամետ կազմավորումների («Ֆիրքաթ Սուլթան Մուրադ», «Լիվա Ալ-Մուաթասիմ») հրամանատարների հետ», – նշում է գործակալությունը։
Նրա խոսքով` «այդ շփումների ընթացքում քննարկվել է զինյալների` Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերի շարքերը համալրելու հնարավորությունը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց «շահագրգիռ անձանց «հետ մի շարք գաղտնի հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ»։