Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների ֆոնին «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում է իր ռուսաստանյան բյուրոյի աշխատանքը: Այս մասին հայտնել է ռադիոկայանը՝ հանդես գալով պաշտոնական հաղորդագրությամբ:
Մարտի 4-ին Դաշնային հարկային ծառայությունը դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ պահանջելով հարկադիր սնանկության ենթարկել ռադիոկայանը ներկայացնող RSE/RS ՍՊԸ-ին: Այն Ռուսաստանում մեդիակորպորացիայի շահերն է ներևկայացնում: Ռադիոկայանը պատճառաբանությունների մեջ նշվել է, որ լրագրողների վրա ճնշումը վերջին շրջանում զգալիորեն աճել է: Մեդիակորպորացիայում կարծում են, որ ռադիոկայանի և այլ ռուսալեզու նախագծերի աշխատանքի խոչընդոտման բազմամյա արշավը հասել է իր գագաթնակետին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։