Չինաստանի կառավարությունը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ բացահայտել Ուկրաինայում տեղակայված ռազմական բիոլաբորատորիաների և վիրուսների մասին տեղեկատվությունը, որոնց վրա հետազոտություններ են իրականացվել: Ինչպես հաղորդում է TACC-ը՝ այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չխաո Լիցզիանը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքում գործում էին 26 ամերիկյան լաբորատորիաներ և նման այլ օբյեկտներ։
«ԱՄՆ-ն, որպես լաբորատորիաներին վերաբերող առավել շատ տեղեկություններ ունեցող կողմ, պետք է հնարավորինս շուտ բացահայտի համապատասխան տվյալները, այդ թվում՝ այնտեղ գտնվող վիրուսների և դրանց վրա հետազոտություններ անելու բնույթը»,-նշել է նա:
«Հանուն Ուկրաինայի, հարևան տարածաշրջանների բնակիչների առողջության, մենք կոչ ենք անում համապատասխան կողմերին ապահովել այդ լաբորատորիաների անվտանգությունը: ԱՄՆ-ն վերահսկում է 336 լաբորատորիա՝ աշխարհի 30 երկրներում: Ո՞րն է ԱՄՆ-ի իրական մտադրությունները: Ի՞նչ են արել նրանք»,-ընդգծել է նա: