Ռուսական կողմը բանակցություններում Ուկրաինային ոչ մի կետ չի զիջի, հայտարարել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար, ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:
Այս մասին հայտնում է РИА новости – ն։ «Ռուսական պատվիրակությունը չի զիջի ոչ մի բանակցային կետ», – ասել է Սլուցկին՝ «Սոլովյով Live» հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ կնախընտրեր ավելի քիչ պատմել այդ բանակցությունների մասին՝ հաշվի առնելով, թե որքան բարդ են դրանք ընթանում:
Գործակալությունը նշում է, որ Բելառուսի տարածքում ռուս-ուկրաինական բանակցությունների արդեն երեք փուլ է անցել: Դրանցում քննարկվում են Ուկրաինայի իրադրության կարգավորման քաղաքական, հումանիտար և ռազմական ասպեկտները: Կողմերը հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն։