Роскомнадзор-ի հղած հաղորդագրության մեջ ասվում է, որ Instagram-ի ղեկավարությունը «պատմության մեջ առաջին անգամ հակառակ միջազգային իրավունքին և միայն ռուսաստանցիների նկատմամբ թույլատրել է բռնության կոչեր», ինչի պատճառով Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Instagram-ը ՌԴ-ում արգելելու մասին:
Նամակում ասվում է, որ «ազգային ընդհանրության կամ քաղաքացիության հիմքով միավորված մարդկանց նկատմամբ բռնության կոչերը հանդիսանում են» ցեղասպանություն «որակվող հանցագործության կազմի մի մասը, ինչն արգելված է ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայով, որը մշակվել է Նյուրնբերգյան տրիբունալի ընթացքում հավաքված նացիստական հանցագործների ամբողջ ապացուցողական բազայի քննարկման արդյունքում»։
«Քանի որ Ռուսաստանը մի երկիր է, որն ունի իր մրցունակ ինտերնետ-հարթակները, այդ թվում՝ VK և «Օդնոկլասնիկի» սոցցանցերը՝ տասնյակ միլիոնավոր օգտատերերի ընդգրկմամբ, հուսով ենք, որ ձեր անցումը այդ ինտերնետ-միջավայրին տեղի կունենա արագ, իսկ հեռանկարում ձեզ համար կբացահայտեք հաղորդակցության և բիզնեսի վարման նոր հնարավորություններ», – ասված է հաղորդագրության մեջ: