Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թվիթն այն մասին, որ Ադրբեջանը «չի կռվել խաղաղ բնակչության դեմ, չի ռմբակոծել տները և գազանաբար չի սպանել»:
«Ադրբեջանի նախագահի աներևակայելի եռակի սուտը. նրա զորքերը ռմբակոծել են դպրոցները, եկեղեցիները և հիվանդանոցները, նա հավաքագրել է սիրիացի վարձկանների, որոնք Արցախում պատերազմի ժամանակ խոշտանգել և գլխատել են խաղաղ հայ բնակիչներին և զինվորներին: Բազմաթիվ վկայություններ կան»,– գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։