Mediascope հետազոտական ընկերությունը РБК-ի խնդրանքով ուսումնասիրել է, թե Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց ի վեր ինչպես է փոխվել Ռուսաստանում ամենատարածված սոցիալական ցանցերի ամենօրյա լսարանը:
Ընկերությունը վերլուծել է փետրվարի 24-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածի տվյալները:
Instagram-ի ռուսական ամենօրյա լսարանը, որն արգելափակել են մարտի 14-ին, նվազել է 16%-ով` 39 միլիոնից մինչև 34 միլիոն օգտատեր: Ընդ որում, արգելափակման նախորդ օրը 40,9 մլն ռուսաստանցիներ են մուտք գործել:
Օգտվողների շարունակական ակտիվությունը բացատրվում է VPN ծառայությունների տարածմամբ, որոնք թույլ են տալիս մուտք գործել նաև այլ ռեսուրսներով։
Facebook-ն արգելափակել են մարտի 4-ին. այժմ այդ սոցցանցից առաջվա պես օգտվում են միլիոնավոր ռուսաստանցիներ, սակայն օգտատերերի թիվը զգալիորեն կրճատվել է՝ մոտ 40 տոկոսով: Նախկինում Facebook-ն օգտագործել է մոտ 10 մլն մարդ, իսկ այժմ՝ 6 մլն, և այդ ցուցանիշը շարունակում է նվազել։