Գերմանիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը համաձայնության է եկել Կատարի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ, որը նախատեսում է հեղուկացված բնական գազի մատակարարում: РБК-ի փոխանցմամբ՝ հայտնում է Die Welt-ը։ Հաբեկը երկարաժամկետ էներգետիկ գործընկերության մասին պայմանավորվել է Դոհայում Կատարի Էմիրի հետ բանակցությունների ժամանակ։
Էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիան մինչև աշուն մտադիր է հրաժարվել ռուսական ածխից, իսկ 2022 թվականի վերջին՝ ռուսական նավթից: Նախարարը խոստովանել է, որ ռուսական գազի կախվածությունից ազատվելը դժվար կլինի, քանի որ Գերմանիան հեղուկացված բնական գազի ներմուծման սեփական հզորություններ չունի։