Մոսկվայի դատարանը արգելել է Ռուսաստանում Facebook և Instagram սոցցանցերի աշխատանքը։ Պատճառը ծայրահեղականությունն է, հայտնում է РИА Новости-ն։
Այսպես, Instagram-ն անտեսել է Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ գործողության մասին ֆեյքերը հեռացնելու ավելի քան 4,5 հազար պահանջ և չարտոնված հանրահավաքների կոչերը: Դատախազների կարծիքով՝ ծայրահեղական տեղեկատվությունը սպառնում է ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ հասարակությանը, իսկ ընկերությունը խախտել է սեփական կանոնները՝ թույլ տալով հրապարակել ռուս զինվորականների սպանության կոչեր: