The Washington Post-ը, Financial Times-ը և The Economist-ը «հատուկ գործողության» մասին նյութերի անվճար հասանելիություն են բացել Ուկրաինայի և Ռուսաստանի բնակիչների համար: Այս մասին հաղորդում է Village-ն։
«Մեր առաքելության և նպատակի մի մասն այն է, որ ապահովենք մարդկանց համար հասանելի լրագրություն դժվարին ժամանակներում, ուստի այն անվճար դարձնելը հեշտ որոշում է»,- ասաց Financial Times-ի գլխավոր առևտրային տնօրեն Ջոն Սլեյդը:
Dow Jones գործակալությունը, որը ներառում է Wall Street Journal-ը, Barron’s-ը, MarketWatch-ը և Financial News-ը, վերացրել է սահմանափակումները Ուկրաինայի և այն երկրների համար, որտեղ ուկրաինացի փախստականներ են ժամանում։